‘Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգները քվեարկել են հօգուտ հանրապետության’

1238

Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգների ու տարածքների ղեկավարները ստորագրել են երկիրը խորհրդարանական միապետությունից հանրապետության վերածելու վերաբերյալ հռչակագիրը: Միակ մարդը, որը հրաժարվել է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ, Արևմտյան Ավստրալիա նահանգի ղեկավար Քոլին Բեռնեթն է, որի կարծիքով՝ Ավստրալիան ապագայում պետք է դառնա հանրապետություն, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել:

Հանրագիրը կազմակերպվել է Ավստրալիայի Հանրապետական շարժման կողմից, որը ջանում է փոփոխություններ մտցնել ավստրալական սահմանադրության մեջ և հասնել նրան, որ բրիտանական Եղիսաբեթ II թագուհին այլևս չհամարվի պետության ղեկավարը:

Այժմ Ավստրալիա պետության ղեկավարը պաշտոնապես համարվում է Մեծ Բրիտանիայի թագուհին, որի ներկայացուցիչը գեներալ-նահանգապետն է: Ինչպես նշել է Հանրապետական շարժման նախագահ Փիթեր Ֆիցսիմոնսը, ավստրալական բոլոր ղեկավարները, այդ թվում՝ վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը և ընդդիմության ղեկավար Բիլ Շորթենը, միապետությանը վերջ տալու կողմնակիցներ են: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես եղավ, որ, իրոք, «խիյարը թարս բուսնեց»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է ձյուն’