‘Ավստրալիայի Ռայդ քաղաքն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բարեկամացել են’

1317

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է բանաձևի ընդունումը՝ ընդգծելով, որ այդ բանաձևն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակութային, կրթական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար:

 

Նախորդ հոդվածը‘Մահրեզը կարող է զրկվել Եգիպտոս մուտք գործելու իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘Լեզվի կոմիտեի հորդորակը «ու» տառի գրության մասին’