‘Մահրեզը կարող է զրկվել Եգիպտոս մուտք գործելու իրավունքից’

1190

Ալժիրի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Ռիհադ Մահրեզին կարող է արգելվել մուտք գործել Եգիպտոս:

Ինչպես հաղորդում է Awarenessng.com-ը, «փարավոններ»-ի երկրում կայացած Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստը չի սեղմել վարչապետ Մուստաֆա Մաբդուլի ու սպորտի նախարար Աշրաֆ Սոբխի ձեռքը:

Մրցանակաբաշխության ժամանակ ալժիրցիների ավագը ձեռքսեղմամբ ողջունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ու ստացել մրցաշարի գավաթը՝ անտեսելով հեղինակավոր այրերին:

Հիշեցնենք, որ եզրափակչում Ալժիրը նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել Սենեգալի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Բարեկրթության առաջին պայմանը ճշմարտությունը չխեղաթյուրելն է, պարոն Աբրահամյան’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի Ռայդ քաղաքն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը բարեկամացել են’