‘Ավստրալիայի վարչապետը MH17-ի կործանման վերաբերյալ հարցեր ունի Պուտինին’

1228

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ նոյեմբերին «մեծ քսանյակի»՝ Բրիսբենում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու պատասխանել բարդ հարցերի՝ կապված մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման հետ:

Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոքիի խոսքով՝ Ավստրալիայում Պուտինի հետ ազնիվ երկխոսություն են ակնկալում  «Բոինգի» վերաբերյալ:

Բանն այն է, որ Ավտրալիայում հասարակական կարծիքը հակված է օդանավի կործանման մեջ մեղադրելու ռուսաստանամետ անջատականներին, ովքեր հերքում են իրենց առնչությունը ավիաաղետին:

Օդանավի 298 ուղևորներից 38-ը Ավստրալիայի քաղաքացիներ էին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Քաղաքագետ. Առաջին անգամ խոշոր կապիտալի եւ հանրության շահը համընկել է’
Հաջորդ հոդվածը‘Մարիանո Ռախոյը պատրաստ է «կամուրջ գցել»՝ երկխոսելու կատալոնացիների հետ ‘