‘Մարիանո Ռախոյը պատրաստ է «կամուրջ գցել»՝ երկխոսելու կատալոնացիների հետ ‘

1056

Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցները՝ արտահայտելու իրենց աջակցությունը երկրի միասնականությանը:

Կատալոնիայի անջատման հակառակորդներն իրենց ակցիայի համար հատուկ են ընտրել կիրակին, քանի որ այդ օրը, այսպես կոչված՝ «Իսպանիդադի»՝ իսպանացի ժողովրդի և իսպաներենի օրն է:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը մամուլում բաց նամակ է հրապարակել իսպաներեն և կատալոներեն լեզուներով, որտեղ պատրաստակամություն է հայտնել «կամուրջ գցել»՝ տարածաշրջանի ղեկավարության հետ բանակցությունների և Կատալոնիային ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու նպատակով:

Ամսվա սկզբին Կատալոնիայի ղեկավարությունը, չնայած Իսպանիայի սահմանադրական դատարանի արգելքին, որոշել է նոյեմբերի 9-ին անցկացնել անկախության հանրաքվե:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը MH17-ի կործանման վերաբերյալ հարցեր ունի Պուտինին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ-ի գրոհայինները Քոբանիի ռմբակոծության արդյունքում խոշոր կորուստներ են կրել’