‘Ավստրալիայում բժիշկները հիվանդի ականջից ուտիճ են դուրս բերել ‘

3386

Ավստրալիայի հյուսիսում գտնվող Դարվին քաղաքում բժիշկները պացիենտի լսողական ուղիներից երկու սանտիմետրանոց ուտիճ են հանել: Ականջը մտած միջատը Հենդրիկ Հելմերին տառապագին ցավեր է պատճառել, նա սկզբում մտածել է, թե թունավոր սարդ է մտել ականջը: Հելմերը պատմել է, որ չորքեշաբթի առավոտյան արթնացել է  աջ ականջի սուր ցավից: Նա փորձել է դուրս հանել անկոչ հյուրին փոշեկուլի օգնությամբ, իսկ մի քանի անհաջող փորձից հետո ականջի մեջ ջուր է լցրել, բայց դարձյալ՝ ապարդյուն: Ի վերջո, քաղաքային հիվանդանոցում բժիշկները նրա ականջում ուտիճ են հայտնաբերել ու որոշել են նրան խեղդել յուղի մեջ: Բայց միջատը, փորձելով փրկվել, ավելի խորն է թափանցել լսողական ուղիների մեջ: Մոտավորապես 10 րոպե տևած տանջալի գործողություններից հետո ուտիճը վերջապես սատկել է, և բժիշկներին հաջողվել է աքցանի օգնությամբ այն դուրս բերել հիվանդի ականջից:

Հելմերի ընկերները նրան խորհուրդ են տվել այսուհետև ականջակալներով քնել:

Աշխարհում գոյություն ունի ուտիճների 4600 տեսակ, նրանցից 30-ը համարվում են վնասակար: Ամենափոքր ուտիճի երկարությունը 0,3 մմ է, նա ապրում է մրջնաբներում: Ամենախոշորը համարվում է  ավստրալական ռնգեղջյուր-ուտիճը, որի երկարությունը հասնում է 8 սմ-ի, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Տեսնել Նիագարայի ջրվեժը, քանի դեռ այն չի հալվել (ֆոտոշարք, վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Գարշահոտ եւ սառցակալած շքամուտքեր` Երեւանի կենտրոնում (լուսանկարներ)’