‘Ավստրալիա-Իսպանիա. Խաղից առաջ’

865

 

B  խումբ, հունիսի 23, ժամը՝  20:00, «Արենա դա Բայշադ» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Հաբաֆ Աբդուլա Շուքրալա

Մրցավարի оգնականներ՝ Յասեր Հալիլ Թուլեֆատ, Իբրահիմ Մուբարակ Սալե

Պահեստային մրցավար՝ Նորբերթ Հայաթա

 

Թե ավստրալիացիները, և  թե իսպանացիներն այլևս ոչ մի հնարավորություն չունեն փլեյ-оֆֆ փուլ դուրս գալու,, սակայն  այս հանգամանքը չպետք է խանգարի գերազանց խաղ ցույց տալուն:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները երկու հանդիպման ընթացքում  իրենց դարպասը բաց թողեցին 7 գոլ և ստիպեցին ողջ աշխարհին խոսալու  «տիկի-տակա»-ի մահվան մասին: Այնուհանդերձ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է վստահել Վինսենտե դել Բոսկեին, և «Կարմիր ֆուրիայում» վերակառուցումը տեղի կունենան հենց   նրա ղեկավարությամբ:

Դել Բոսկեն ավստրալիացիների հետ խաղում հաստատ վետերաններին կթողնի պահեստայինների նստարանին և խաղային ժամանակ կտարամադրի ավելի երիտասարդներին՝ Կոկեին և ընկերներին: Իհարկե, նրանք չեն կարող ոգևորված լինել, սակայն շատ կուզենան դրսևորել իրենց և Իսպանիայի համար դառնալ նոր Չավի:

Ավստրալիայի  հավաքականը,  հայտնվելով նույն խմբում Չիլիի, Հոլանդիայի և Իսպանիայի հետ, հենց սկզբից էլ պայքարը սկսել է հեղինակություն ձեռք բերելու համար: Եվ դա նրանց հաջողվում է: Թեև նրանք պարտվել են և չիլիացիներին, և հոլանդացիներին, այնուհանդերձ, արժանապատվորեն են պայքարել: Նրանց չի բավարարում խաղի կազմակերպվածությունը և պաշտպանության հուսալիությունը:  Սակայն այդ ամենը փոխհատուցվում է հաղթելու անսահման ցանկությամբ: Ավստրալիացիներին հաճելի է նայելը, և այսоր նրանք անպայման կցանկանան  միավորներ ձեռք բերել:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. ԱՄՆ-ը հույսեր է կապում նոր նախագահի և բարեփոխումների հետ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ադրբեջանցիների նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին ‘