‘Ավստրալիա. Վարչապետը բացատրություն է պահանջում ոստիկանությունից’

1010

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը պահանջել է պարզաբանել, թե ինչու Սիդնեյի սրճարանում պատանդներ վերցրած անձնավորությունը չի ընդգրկվել կասկածյալ ահաբեկիչների ցուցակի մեջ: Նա հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել Իրանից փախստական Ման Հարոն Մոնիսին գրավի դիմաց ազատ արձակելու գործով: Իշխանություններն ուզում են նաև պարզել, թե ինչպես է այդ մարդը, որ հայտնի է եղել որպես քրեական անցյալ ունեցող ծայրահեղական, ատրճանակ ձեռք բերել:

Ոստիկանությունը հայտնել է, որ Մոնիսը 1996 թ. դիմել է ավստրալական իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նա իրեն իմամ է համարել, սակայն իշխանությունները տվյալներ չունեն իսլամիստների հետ նրա  հնարավոր կապերի մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Արտասահմանում ԱՄՆ ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվեց’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ պատվիրակությունը մտահոգություն է հայտնում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ ‘