‘Ավստրիացի տնտեսագետները հաշվել են հակառուսաստանյան պատժամիջոցներից Եվրոպայի կրած կորուստները’

1183

Պատժամիջոցների արդյունքում ծագած տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում Եվրոպային կարժենա 100 մլրդ եվրո և ավելի քան 2 մլն աշխատատեղ: Նման գնահատական է տրվում Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի (WIFO) հաշվարկներում, փոխանցում է Die Welt-ը:

Նշվում է, որ ճգնաժամը շատ ավելի վատ հետևանքներ ունեցավ Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար, քան սպասվում էր մինչ այդ:

«Արտահանման նվազումը, որը մենք անցյալ տարվա աշնանը կանխատեսել էինք՝ որպես վատթարագույն տարբերակ, այժմ իրականություն է դարձել»,- նշել է հետազոտության երեք հեղինակներից մեկը՝ Օլիվեր Ֆրիցը: Նրա կարծիքով՝ եթե իրավիճակն արմատապես չփոխվի ապա կիրականան ամենահոռետեսական  սցենարները:

WIFO-ի հաշվարկներով՝ պատժամիջոցների պահպանումը կհանգեցնի նրան, որ Գերմանիայի տնտեսության անկումը կկազմի ավելի քան 1 տոկոս, Իտալիան կկորցնի 200 հազարից ավելի աշխատատեղ և 0,9 %-ի անկում կունենա, Ֆրանսիան՝ 150 հազար աշխատատեղ և 0,5 %-ի անկում: Իսկ Էստոնիան, որ տնտեսական ամենամեծ կախումն ունի Ռուսաստանից, կկորցնի գրեթե 16 %: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն կարող է խոշոր տուգանք սահմանել Հայաստանի համար’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մազալու բաներ եւ դառը ճշմարտություններ’