‘Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. երեք մարդ զոհվել է’

1091

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել է արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվողներ` 1988 թ. ծնված Աղասի Ամիրյանը, 1991 թ. ծնված Գուրգեն Բաղդասարյանը և 1991 թ. ծնված Նարե Վասիլյանը, տեղում մահացել են: 

Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիայում բացվեց շախմատի օլիմպիադան (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի օդուժը 7 ինքնաթիռ է կորցրել’