‘Ավտոմեքենան գլորվել է հանգստացողների վրա. 6 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)’

1723

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ, հայտնում է ԱԻ նախարարությունը:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

 Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:

Ճշտվել է երկու զոհերի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հ. Մարտիկյան (40 տ.) և Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վ. Ղազարյան (37 տ.):

Իր հերթին shamshyan.com-ը հայտնում է,  ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վթարի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 37-ամյա Վրույր Ղազարյանը և Քարահունջ գյուղի բնակիչներ 15-ամյա Աիդա Թունյանը, 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 40-ամյա Հայկ Մարտիկյանը, իսկ վիրավորներն են Քարահունջ գյուղի բնակիչներ 24-ամյա Գրիգոր Ավետյանը, 21-ամյա Նոնա Թունյանը և 10-ամյա Վահե Թունյանը:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի ցուցմունքով կարող է բացահայտվել Հայաստանի 1,5 տոննա ոսկու աֆյորան’
Հաջորդ հոդվածը‘Ընդդեմ երևանցու. Մամուլ’