‘Ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է’

1037

Հոկտեմբերի 14-ին, ժամը 03.29-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 38 ՕԼ 468պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդ Ա. Ղ.-ն (ծնվ.1967 թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Նախորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Հայոց հինգհազարամյա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Հովիկ Աբրահամյանին «բանի տեղ» չեն դրել. Հրապարակ’