‘ԱՄՆ-ում Հովիկ Աբրահամյանին «բանի տեղ» չեն դրել. Հրապարակ’

2546

Որպես կանոն, կոնֆերանսներն ու միջազգային գիտաժողովները լավ առիթ են, որպեսզի դրանց մասնակցելու նպատակով տվյալ երկիր ժամանած բարձրաստիճան պաշտոնյան պետական մակարդակի  հանդիպումներ ունենա: Սակայն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան հայ պաշտոնյան մեկնում է ԱՄՆ, եւ տանտերերը չեն ընդունում վերջինիս: Ավելին, դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ժամանում է ԱՄՆ արտգործնախարարի տեղակալի օգնականը: Մինչդեռ ՀՀ վարչապետները, այդ թվում Վազգեն, Սերժ, Տիգրան Սարգսյանները, ժամանակին ընդունելության են արժանացել Սպիտակ տանը՝ փոխնախագահների մակարդակով, իսկ Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ կատարած այցի ժամանակ որեւէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունել: Նա մասնակցել է Համաշխարհային բանկի ամենամյա միջոցառմանը, մի քանի արարողակարգային հանդիպումներ ունեցել, հանդես է եկել հայ համայնքի առաջ եւ վերադարձել Երեւան: Հավանաբար, ամերիկացիները նրան ընկալում են վիքիլիկսյան փաստաթղթերում տեղ գտած բնորոշումների պրիզմայով եւ չեն պատրաստվում վերանայել իրենց վերաբերմունքը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Մարգարիտ Եսայանին «բանի տեղ» չեն դրել. «ՉԻ»’