‘Ատամբաևը մեղադրվում է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ’

997

Ղրղզստանի՝ օգոստոսի 8-ին ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանրապետությունում պետական հեղաշրջում է նախապատրաստել:

Այդ մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաևը:

Օպումբաևի խոսքով՝  նախկին նախագահը, իրեն ձերբակալելու գործողության ժամանակ, պաշտպանվելու նպատակով օգտագործել է կանանց ու երեխաների, որպեսզի խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին լուրերն օգտագործի որպես փաստարկ՝ իշխանության տապալման համար:

Օպումբաևը նշել է, որ Ատամբաևի նստավայրի գորհի ժամանակ հատուկ ստորաբաժանման վիրավորված մարտիկին կրակել են մի զենքից, որը հայտնաբերվել է նախկին նախագահի տանը: «Նրա տանը հետագայում հայտնաբերվել են մեծ քանակով զանազան զենքեր , այդ թվում՝ СВД հրացան: Ատամբաևը խոստովանել է, որ ձերբակալության ժամանակ վեց անգամ կրակել է իմ տղաների ուղղությամբ»,- ասել է ԱԱՊԿ ղեկավարը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘«Հյուսիս-Հարավ» ծրագիր. Մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին, հայտնաբերվել են փողերի լվացման դեպքեր ‘