‘Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է. Արմենպրես’

1668

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- ասել է նա:

Հարցին` թե ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանել է, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:

«Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- նշել է Տոնոյանը:

Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը հայտնել է, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Խոսելով զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակի մասին՝ նախարարն ասել է, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հստակ պատասխան տալ: «Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- նշել է Տոնոսյանը:

Տոնոյանը կոչ է արել Ադրբեջանի զինված ուժերին դադարեցնել նման ապատեղեկատվական աշխատանքը:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցով ՄԻՊ-ը խոսել է ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ատամբաևը մեղադրվում է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ’