‘ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ ժամանակներս հնարավոր է լքի ակումբը’

698

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ ժամանակներս հնարավոր է լքի ակումբը «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ ունեցած հակամարտության պատճառով։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում Թուրանը մարզակոշիկը շպրտել էր եզրային մրցավարի ուղղությամբ, ինչի համար պատժվել էր դեղին քարտով, սակայն խուսափել էր հետագա որակազրկումից։

Նշենք, որ Պրիմերայի ընթացիկ առաջնությունում Թուրանը 18 հանդիպում է անցկացրել, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Transfermarketweb»-ի տեղեկությունների համաձայն Թուրանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Միլանը« «Ինտերը» և «Ռոման»։ 

Նախորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան զբաղվում է Մոուրինյոյի վարքի քննությամբ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում են ԱԺ յոթներորդ նստաշրջանի աշխատանքները ‘