‘Արաբական երկրներն աջակցում են ԱՄՆ-ին’

971

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաուղերձում ներկայացրել էր «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների դեմ պայքարելու իր ծրագիրը:

Հայտնի է դարձել, որ արաբական տասը երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, որոշել են աջակցել ԱՄՆ-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո նրանք պատրաստակամություն են հայտնել արգելափակել խմբավորման ֆինանսական մուտքերը, ինչպես նաև՝ արտասահմանցի գրոհայինների հոսքը նրա շարքեր:

Քերին Մերձավոր Արևելք էր ժամանել «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով դաշինք ստեղծելու համար: ԱՄՆպետքարտուղարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրների ու նաև Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ միջազգային ռազմական գործողությունը Իրաքում և Սիրիայում համակարգելու է ԱՄՆ ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Աբովյանի կամրջի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘«Կիլիկա» գարեջուր արտադրողին հարկայինը տուգանել է 1.5 մլն դոլարով’