‘Արազ Օզբիլիզի ֆենոմենը’

917

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը Ռուսաստանի առաջնությունում իր հիանալի խաղով արժանանացել է ռուսաստանյան մարզական լրատվամիջոցների եւ մասնագետների բարձր գնահատականներին: Օզբիլիզը գրեթե յուրաքանչյուր տուրից հետո տեղ է գրավում տարբեր կայքերի խորհրդանշական հավաքականներում: Շատերը նրան համարում են ռուսական առաջնության գլխավոր հայտնությունը:

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրից հետո, երբ «Կուբանը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մորդովիային», Օզբիլիզը նորից հայտնվել է լրավամիջոցների ուշադրության կենտրոնում, ընդգրկվել է մի քանի կայքերի կազմած խորհրդանշական հավաքականներում: Ահա թե ինչ են գրել ռուսաստանյան լրատվամիջոցները Արազի խաղի մասին:

Championat.com — «Կուբանի» երկրպագուները ոչ առանց հիմքի ենթադրում են,  որ Օզբիլիզը թիմին կարող է բարձր տեղերի հասցնել, ինչպիսին, օրինակ, համարվում է եվրոգավաթներում հայտնվելը: Խաղից խաղ նա գերազանց ֆուտբոլ է ցուցադրում եւ մեծ ավանդ ներդնում թիմի հաղթանակում: «Մորդովիայի» հետ խաղում նա նորից ուշադրության կենտրոնում էր, գոլ խփեց եւ խաղընկերների համար գոլային պահեր ստեղծեց:

Football.kulichki.net – Հայազգի կիսապաշտպանը ընդամենը կես մրցաշրջանում հասցրել է դառնալ կրասնոդարյան ակումբի առաջատարը: Նա իր թիմին առաջ է մղում, փոխանցումներ կատարում, գեղեցիկ շրջանցում, հարվածում դարպասներին: Սարանսկում Օզբիլիզը հերթական անգամ իրացրեց տուգանային հարվածը, եւ այն մեկ ժամում, որ նա անցկացրեց դաշտում, հանդիպման ամենավառ խաղացողն էր:

Sports.ru – Հայազգի կիսապաշտպանը մեկն է նրանցից, ով «Կուբանին» օգնել մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ: Հոլանդական ֆուտբոլային կրթությամբ ագրեսիվ կիսապաշտպանը երեք անընդմեջ խաղերում գոլ խփեց, իսկ մրցաշրջանի սկզբից դարձել է վեց գոլի հեղինակ. երկուսը 11 մետրանոցից, երկուսը՝ տուգանային հարվածով, երկուսը՝ խաղից: Օզբիլիզը անհավանական մեկնարկային արագություն ունի, հիանալի դրիբլինգ եւ շքեղ հեռահար հարված, իսկ ամենակարեւորը, թերեւս այն է, որ Յուրի Կրասնոժանը գիտի, թե ինչպես այդ հատկանիշներից առավելագույն օգուտ քաղել»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. ԿԸՀ-ն կնիքների նոր փորձանմուշներ կստանա’
Հաջորդ հոդվածը‘Ֆինանսների փոխնախարար. Նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր’