‘Արազ Օզբիլիզ. Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Կուբանի» վրա’

948

Հայաստանի հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը հայտարարել է, որ չնայած այն լուրերին, թե իր հանդեպ մեծ հետաքրքրություն կա այլ ակումբների կողմից, նա ներկա պահին կենտրոնացած է «Կուբանում» խաղալու վրա:

«Ներկա պահին ես «Կուբանի» խաղացող եմ եւ Կրասնոդարում ամեն ինչից գոհ էմ: Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ այս թիմում իմ մրցելույթների վրա: Մենք հրաշալի կոլեկտիվ ունենք: Բոլորը մարտական են տրամադրված եւ լավ են աշխատում մարզումների ժամանակ Շատ կարեւոր է արժանապատիվ կերպով ավարտել այս մրցաշրջանն ու պայքարել Եվրոգավաթների ուղեգրի համար»,- Օզբիլիզի խոսքն է մեջբերում «Իզվեստիան»:

Նշենք, որ այս մրցաշրջանում Օզբիլիզը «Կուբանի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 9 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳ նախարարությունում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ. ՊՍԺ — «Բարսելոնա» և «Բավարիա» — «Յուվենտուս»’