‘Արամ Մանուկյան. ԱԺ-ում տեսախցիկաֆիկացիա է անցկացվում. Տեսանյութ’

1268

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ-ում տեղադրվող տեսախցիկների վերաբերյալ:

Մանուկյանը նշեց, որ մի շաբաթ է ԱԺ-ում լարեր են անցկացնում, նկարահանող սարքեր են տեղադրում ամենուր: «Տեսախցիկաֆիկացիա է անցկացվում: Ինձ թվում է՝ ԱԺ-ն պետք է բացատրի՝ ի՞նչ եք ձայնագրելու, ինչքա՞ն խոսենք, ո՞ւմ հետ, ինչի՞: Մենք ինչ ասում ենք էստեղ, նույնը ասում ենք դահլիճում, հրապարակում»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն լուրջ ծախսեր է անում նկարահանող սարքերի՝ ժուչոկների համար: Մանուկյանը նաեւ նշեց, որ չի կարծում, որ ԱԺ-ն վերահսկողության եւ այդքան մեծ ֆինանսական ծախսերի կարիք ունի: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը սկզբում փորձեց քաղաքական գնահատականներ տալ, սակայն, հասկանալով, որ որեւէ հոդաբաշխ պատասխան չի ստացվում՝ նշեց, թե ամեն ինչ արվում է միայն անվտանգության համար: 

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային բանկը շարունակում է պնդել, որ կենսաթոշակային բարեփոխումներ անհրաժեշտ են’
Հաջորդ հոդվածը‘«Ղալլաթ ես անում, չաթլախ». Ռուստամյանը` Հրայր Թովմասյանին (տեսանյութ) ‘