‘«Ղալլաթ ես անում, չաթլախ». Ռուստամյանը` Հրայր Թովմասյանին (տեսանյութ) ‘

5438

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի այս քառօրյայի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ օրերս ոչ իշխանական չորս ուժերի հասցեին արած արտահայտությունն անթույլատրելի է: Aravot.am-ի փոխանցմամբ, ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ հարցին Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել էր, որ ոչ իշխանական ուժերը «ղալաթ են անում»: «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի՝ սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում չաթլախ, չնեղանաք»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ԱԺ-ում տեսախցիկաֆիկացիա է անցկացվում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն՝ Լեւոն Զուրաբյանի առաջարկով հարգեց Ուկրաինայում զոհվածների հիշատակը. Տեսանյութ’