‘ Արամ Մանուկյան. Խորհրդարանական մեծամասնությունը դարձավ կառավարության կատարած հանցագործության մեղսակիցը’

901

Խորհրդարանական մեծամասնությունը դարձավ Հայաստանի կառավարության կատարած հանցագործության մեղսակիցը: Այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ գազի շուրջ համաձայնագրերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ 4 խմբակցությունների առաջարկության մերժումը ՀՀԿ կողմից:

Նրա ասելով՝ պարզվում է, որ կառուցողականության, համերաշխության և համագործակցության մասին հանրապետականների հայտարարությունները սոսկ կեղծիք են, խոսամոլություն: «Նրանց հնարավորություն էր տրված ստույգ փաստերով, փաստարկներով, ելույթներով ապացուցել իրենց հավատարմությունը՝ ընդդիմության հետ երկխոսությանը այդ կարևորագույն հարցի շուրջ, ինչպիսին են գազի շուրջ համաձայնագրերը: Դուք տեսե՞լ եք նրանց կողմից որևէ փաստարկ, փաստ, որը հերքեր մեր պնդումները: Եթե մենք սխալվում ենք կամ մոլորության մեջ ենք դնում հասարակությանը, եթե մենք զբաղվում ենք ամբոխավարությամբ, ապա ինչո՞ւ ՀՀԿ հակադիր փաստարկներ չնշեց: Օրինակ, դուք հանրապետականների շուրթերից լսե՞լ եք աուդիտորական ընկերության անվանումը, որը գնահատել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի Հայաստանին պատկանող 20 տոկոսի արժեքը: Դուք լսե՞լ եք այն հարցի պատասխանը, թե ինչու միջազգային ֆինանսական կազմակերպությունները` ՀԲ, ԱՄՀ, ոչինչ չէին ասում ռուսական գազի դիմաց մեր 300 միլիոնանոց պարտքի մասին», — ասել է Մանուկյանը` դիմելով լրագրողներին: 

 

Նախորդ հոդվածը‘Հակառակ ՀՀԿ-ականների պնդումներին՝ Ռոբերտ Նազարյանը էական հարցերի պատասխանները չունի ‘
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 18-ին «Ժառանգությունն» ակցիա կանցկացնի, բայց թե ի՞նչ ակցիա՝ հայտնի չէ’