‘Արամ Մանուկյան. Կառավարությունում առաջին եռամսյակը սկսում է դեկտեմբերից (Տեսանյութ)’

955

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ժամանակը չի հերիքում կառավարության որոշումների հետեւից հասցնելու համար: «Այսինքն՝ այնքան արագ եք գործում, որ նորը գալիս է ու հնին ծածկում»,- նշեց Մանուկյանը: «Բացում եմ մաքսային տարեկան հաշվետվությունը եւ առաջին եռամսյանի թվերի մեջ տեսնում, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է 845  մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար: Այս կապակցությամբ զանգում եմ պատկան մարմիններին, ովքեր ասում են, որ բացառվում է նման բանի լինելությունը: Հաջորդ օրը նրանց եմ ուղարկում հղումը, ինչից հետո էլ ասում են, որ հնարավոր է՝ դա վերաբերում է անցյալ տարվան: Կառավարությունում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում»,- շեշտեց Մանուկյանը՝ հավելելով, որ բացատրում են, թե այդ առաջին եռամսյակը վերաբերում է դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին: «Հայաստանի օրենսգրքով ֆինանսական տարին սկսում է հունվարի 1-ով եւ վերջանում հունվարի 1-ով: Ինչի՞ համար է ստեղծվել այս խառնաշփոթը, ինչու՞ առաջին եռամսյակը պետք է նշանակի դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսները»,- հարցեց ՀԱԿ քարտուղարը:

Արամ Մանուկյանի հարցին կառավարությունը խնդրեց գրավոր պատասխանել:

 

 

Նախորդ հոդվածը‘Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին. Պարտավոր ենք ապահովել ընկերությունների ֆինանսական կայունությունը’
Հաջորդ հոդվածը‘Մինչև սեպտեմբեր Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորված է, այն թելադրվել է քառյակի կողմից’