‘Արամ Մանուկյան. ՎՊ-ի հաշվետվությունը հրաշալի շոու է՝ երեք արարով’

1227

Այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Վերահսկիչ պալատի նախագահի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունը բնորոշեց հրաշալի շոու՝ երեք արարով:

«Իշխանի ուսումնասիրությունները շատ լավն են, բայց երրորդ արարը լավը չէր, մարդիկ չեն պատժվել»,-  ասաց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչեցվող քննադատություններին՝ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի հավատում  դրանց և կհավատա, եթե պատժվեն բարձր օղակի պաշտոնյաները։

«Իշխանական համակարգը կքանդվի, եթե նրանց մտքով անցնի իսկապես վերացնել մենաշնորհը, կոռուպցիան, պատժել հանցագործներին։ Շուոներ, իհարկե, կլինեն, կլինեն նաև զոհեր՝ մյուսների կաշին փրկելու համար։ Զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ, երրորդ համարները, բացի առաջինից, խաղացողը մեկն է»,- մեկնաբանեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը ցինիկություն բնորոշեց  այն հայտարարությունները, թե ընդդիմություն չկա, կամ արտագաղթի մեղավորն ընդդիմությունն է։

«Լկտիություն է, երբ իշխանությունն իր գործունեության համար մեղավոր է հանում ուրիշին»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ ՊԱԾ-ն պետբյուջեից գումար է հատկացրել «Փլեյ Սիթիում» զվարճանքի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների (ֆոտոշարք, տեսանյութ)’