‘Արարատ. Ահազանգ ընտրակաշառքի մասին’

1949

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արարատցիները ընտրում են նոր քաղաքապետ: Արարատում գտնվող iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասերի առջև գոյացել են մեծ հերթեր: Կան տեղամասեր, որոնց դիմաց հավաքվել են մոտ հինգ տասնյակ ընտրողներ:

ԲՀԿ թեկնածուի շտաբը նաեւ ահազանգ է ստացել, որ Ժիգուլի ավտոմեքենայի միջից ՀՀԿ-ական թեկնածուի համար ընտրակաշառք են բաժանում: ԲՀԿ գրասենյակից ահազանգի կապակցությամբ արդեն դիմել են ոստիկանություն:

Մեկ ուրիշ տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք տեղամասում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը:

Հիշեցնենք, որ ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է Սամվել Բարսեղյանի թեկնածությունը պաշտպանելու մասին,  «Ժառանգություն» կուսակցությունից հայտնել են, թե այդ հարցն իրենք դեռ չեն քննարկել, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է, թե Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարելու:

 

 

Նախորդ հոդվածը‘Արարատում եւ Նշավանում մեկնարկել են արտահերթ ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին, բայց ոչ միայն եւ ոչ այնքան.’