‘«Արարատ-Արմենիա»-ն դիտարժան խաղում առավելության հասավ ԱԻԿ-ի նկատմամբ (տեսանյութ)’

907

Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց ԱԻԿ-ին:

Հայաստանի չեմպիոնը շատ ակտիվ սկսեց հանդիպումն ու 3-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ. Պետրոս Ավետիսյանը շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

Հանդիպման 14-րդ րոպեին շվեդական թիմը մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ռոբերտ Լուդստրոմը:

39-րդ րոպեին հյուրերը անկյունային խաղարկման իրավունք ստացան, որից հետո Օբասին կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը:

Սակայն ԱԻԿ-ի ուրախությունը երկար չտևեց: Առաջին խաղակեսի վերջին րոպեին ձախ եզրից կատարված սուր փոխանցմանը կարողացավ արձագանքել Պետրոս Ավետիսյանն ու դուբլ գրանցելով իր անվան դիմաց՝ կրկին առաջ մղեց մեր ակումբին:

Երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին:

«Արարատ-Արմենիա» — ԱԻԿ՝ 2:1

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Դահճին զոհ մի՛ ըսեր, մեղք է’
Հաջորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը ‘