‘Ուիմբլդոն․ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը ‘

575

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի դարձան կանանց կիսաեզրափակիչի զույգերը։ Չեխ Բարբորա Ստրիցովան 7։6 (7։5) 6։1 հաշվով հաղթեց բրիտանացի Յոհաննա Կոնտային եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Սերենա Ուիլյամսի հետ, որը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Էլիսոն Ռիսկեին։

Առաջին անգամ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ  դուրս եկավ ուկրաինացի Էլինա Սվիտոլինան։ Նա  7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Մուխովային։

Սվիտոլինայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ռումինացի Սիմոնա Հալեպը, որը 7:6 (7:4), 6:1 հաշվով հաղթել էր չինացի Չժան Շուային։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, եզրափակիչը՝ հուլիսի 13-ին։

Նախորդ հոդվածը‘«Արարատ-Արմենիա»-ն դիտարժան խաղում առավելության հասավ ԱԻԿ-ի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 180 միլիոն եվրո է պահանջում Պոգբայի համար’