‘Արա Աբրահամյան. Հրաչյա Հարությունյանի գործում առկա են հետաքննությունը դժվարացնող բազմաթիվ նյուանսներ’

831

Պոդոլսկի մոտ ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հրաչ Հարությունյանի գործում առկա են հետաքննությունը դժվարացնող բազմաթիվ նյուանսներ: Այդ մասին հոկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Փոխանցում է Արմինֆոն:

«Մասնավորապես, ինչպես ցույց է տվել ավտոմեքենայի տեխնիկական զննումը, արգելակները սարքին են եղել: Ավելին, մենք կցանկանայինք փոխել քննիչին, քանի որ նա, մեր կարծիքով, չափազանց կանխակալ է վերաբերվում գործին», — տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿԱՄԱԶ»-ի՝ ավտոբուսին բախվելու հետևանքով 18 մարդ է մահացել: Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան: ՌԴ ՔՕ համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում` մինչև երեք տարի մեքենա վարելու իրավունքից զրկելով: 

Նախորդ հոդվածը‘Աջափնյակում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ Փոստանջյանին հարց տալու հնարավորություն է տվել’