‘Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ Փոստանջյանին հարց տալու հնարավորություն է տվել’

915

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ ինքն է  Զարուհի Փոստանջյանին հնարավորություն տվել` հոկտեմբերի 2-ին Վեհաժողովի նիստում հարց ուղղելու Սերժ Սարգսյանին:

«Ինձ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ ձայն տվեցիք Զարուհի Փոստանջյանին: Ես ժողովրդավարությունն այդպես եմ հասկանում: Ամեն մարդ մի ձև է հասկանում, Զարուհի Փոստանջյանն այլ ձևով է հասկանում, նա ժողովրդավարությունը հասկանում է այնպես, որ պետք է նման հարց տա: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, ուղղակի արել եմ այն, ինչը թելադրել է մեր երկրի ոգին, ժողովրդավարությունը», — ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է իր հարցի իրավունքը զիջել Փոստանջյանին, այս առիթով Հարությունյանը նշեց, որ ամեն պատվիրակություն ունի մշտական ու փոխարինող կազմ, եթե մշտական կազմի անդամները հարց չեն ուղղում կամ ելույթով հանդես չեն գալիս, այդ դեպքում փոխարինում է տեղի ունենում: 

Նախորդ հոդվածը‘Արա Աբրահամյան. Հրաչյա Հարությունյանի գործում առկա են հետաքննությունը դժվարացնող բազմաթիվ նյուանսներ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը սիրիահայերին կտրամադրի 16 կգ պարենային զամբյուղ’