‘Արա Երնջակյանը կրկնում է Թոխմախի Մհերի խոսքերը «ալտերնատիվ» թեկնածուների մասին’

1334

«Հեռուստատեսությամբ ես մեկ-մեկ հաղորդումներ եմ նայում մեր Երեւանի մասին, որը ես չեմ ճանաչում», — արաբկիրում ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արա Երնջակյանը:

Նա չի հավատում լրատվամիջոցներին, որոնք Երեւանի խնդիրներն են լուսաբանում:

«Ցույց են տալիս՝ կոյուղիները քանդված, պատերը քանդված: Թե ո՞րտեղ են նկարում, չգիտեմ: Դա ինձ հիշեցնում է ՄԱԿ-ի մի հայտարարություն, որտեղ հիշեցվում է, որ Հայաստանի կանանց 4-ից 1-ը ենթարկվում է բռնության: Նման անհեթեթություն ոչ ոք, իհարկե, չի կարող ընդունել», — ասաց Երնջակյանը: (Նշենք, որ, օրինակ, iLur.am-ի՝ «քանդված կոյուղիներ ու պատեր» ցուցադրող տեսանյութերն արվել են բացառապես Երեւանում, այդ թվում, հաճախ՝ Կենտրոնում-խմբ.)

Արա Երնջակյանը կոչ արեց քվեարկել Տարոն Մարգարյանի օգին: Որպես փաստարկ, նա փոքր-ինչ խմբագրված տեքստով կրկնեց իր թիմակից Մհեր («Թոխմախցի») Սեդրակյանի խոսքերը.

«Միանշանակ, պետք է մեր ձայները տանք գործող քաղաքապետին, որովհետեւ որպես ալտերնատիվ ես տեսնում եմ դեմքեր, թեկնածուներ, որոնց եթե հանկարծակի տանես Բութանիա, թողես, դժվար թե հետ գալու ճանապարհը գտնի», — ասաց մտավորականը:

Հիշեցնենք, որ վերջերս, խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի մասին, ասել էր. «ՕսկանյանինմիհատբերենքՍովետաշեն, բացթողնենք, ինքըկարա՞իրատունգնա, կգտնի՞իրատանտեղը, որքաղաքապետէլդառնա»:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանին Արաբկիրում դիմավորեցին թարմ ասֆալտով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյան. Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ խորհրդարանն արձագանքի այդ իրադարձությանը’