‘Արա Պապյանն առաջարկում է պարտադիր զորակիչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող բանակի’

1114

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Քանի որ այսօր Հայոց բանակի օրն է` ուզում եմ դրա հետ կապված մի հարց դնել քննարկման:

Ակնհայտ է, որ ներկա ժողովրդագրական վիճակը և հետզհետե բարդացող զինատեսակները ուշ թե շուտ մեզ ստիպելու են անցնել պրոֆեսիոնալ բանակի: Ըստ էության, մենք դրա ճանապարհին ենք:

Երբ տարիներ առաջ ես աշխատում էի Կիպրոսում, ի շարս այլ հարկերի, վճարում էի 2,5% ուղղակի եկամտահարկ բանակի պահպանման համար:

Արդյո՞ք ժամանակը չէ մտցնել նման մի հարկ և պարտադիր զորակիչից անցնել կամավորական հիմունքներով հավաքագրվող հմուտ ու պրոֆեսիոնալ բանակի:

Դա մեզ հնարավորություն կտա ունենալ թեև թվակազմով ավելի փոքրաթիվ, բայց արդյունավետ ու հզոր բանակ: Միևնույն ժամանակ, հատուկ հարկատեսակը հնարավորություն կտա զինվորականության համար ապահովել բարեկեցիկ կյանք և մշտապես ունենալ համալրման համար առկա ու պատրաստակամ պահեստակազմ, այդ թվում նաև իգական սեռից: Կխուսափենք նաև բանակում առկա շատ հոռի երևույթներից: Մնացած ազգաբնակչության համար կարելի կլինի դպրոցներում և համալսարաններում կազմակերպել նախնական զինվորական պատրաստության դասընթացներ և պարբերական կարճաժամկետ զորահավաքներ: Բանակի կազմի աշխատավարձերը նաև էապես կարող են նպաստել սպառողական շուկայի աշխուժացմանը և որոշակիորեն կանխել արտագաղթը սահմանամերձ շրջաններից:

Նախորդ հոդվածը‘Զինվորներին շնորհավորում են սիրելիները’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինծառայողի մայրը կոչ է անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին’