Ըստ արբանյակային նոր լուսանկարների` Ռուսաստանը շարունակում է զորքեր կուտակել

507

Մինչ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանք է ներկայացնում ԱՄՆ-ին, արբանյակային նոր լուսանկարները վկայում են, որ տարածաշրջանում ռուսաստանյան զորքերի կուտակումները շարունակվում են, տեղեկացնում է New York Times-ը։

Փետրվարի 1-ին արված լուսանկարում երևում է մի ամբողջ նոր ռազմական ավան Նովոօզերնիում՝ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում, գրում է թերթը։ Արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ ավանը հայտնվել է վերջին 10 օրերին։

Զորքերի համար վրանների  և թաքստոցների տեղադրումը վկայում է պատրաստավածության բարձր մակարդակը, ասվում է ամերիկյան Maxar Technologies ընկերության վերլուծության մեջ,  որն այդ լուսանկարները հրապարակել է չորեքշաբթի։

Արևմուտքի գնահատականներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանի մոտ մոտավորապես 130 հազար զինվոր է կուտակել։

Փոխանցում է  BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոնսոնը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ հոդվածըԿադիրովը պատմել է, որ հանդիպել է Պուտինի հետ