Ջոնսոնը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

490

Չորեքշաբթի երեկոյան Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Բորիս Ջոնսոնի հետ։

Ռուսաստանի նախագահի վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ Ջոնսոնը և Պուտինը քննարկել են իրավիճակն Ուկրաինայի շուրջ և անվտանգության այն երաշխիքները, որոնք Ռուսաստանը պահանջում է Արևմուտքի երկրներից։

Զրույցի ընթացքում Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Կիևը պարբերաբար սաբոտաժի է ենթարկում Մինսկի պայմանավորվածությունները»։

Իր հերթին՝ Բորիս Ջոնսոնը խոր մտահոգություն է հայտնել Ռուսաստանի թշնամական գործողությունների կապակցությամբ Ուկրաինայի սահմանին։ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է այնպիսի ուղի գտնել, որով հարգանք կդրսևորվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնապաշտպանության իրավունքի նկատմամբ։ Նա Պուտինին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից ցանկացած ներխուժում Ուկրաինայի տարածք ողբերգական սխալ կլինի։

Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարության հայտարարության համաձայն՝ «առաջնորդները համաձայնել են, որ ոչ ոք շահագրգռված չէ իրավիճակի լարման հարցում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱյս պայմանագրով ստանձնած պարտավորությունները Հայաստանի առաջին նախագահն ամբողջովին կատարել է․ Վահրամ Աթանեսյան
Հաջորդ հոդվածըԸստ արբանյակային նոր լուսանկարների` Ռուսաստանը շարունակում է զորքեր կուտակել