‘Արգենտինայի դատարանը օրանգուտանին օժտել է մարդու իրավունքներով’

939

Արգենտինայի դատարանը որոշում է կայացրել, որ մեղմաբարո էգ օրանգուտանը, որ վերջին 20 տարիներին բնակվում է Բուենոս-Այրեսի կենդանաբանական այգում, օժտված է մարդուն հատուկ մի շարք իրավունքներով:

Կապիկի պաշտպանները պահանջել են Սանդրա օրանգուտանին մարդու մի քանի իրավունքներով օժտել և նրան ազատ արձակել: Իրավական կոլիզիայի հիմքում այն հարցն է եղել, թե արդյո՞ք կենդանին «իր» է, թե՞ «անձ»: Արգենտինայի կենդանիների իրավունքների պաշտպանության պրոֆեսիոնալ փաստաբանների ասոցիացիայի իրավաբաններն ապացուցել են, որ  փիլսոփայության տեսակետից՝ Սանդրան անձ է, թեկուզ և՝ ոչ մարդկային անձ:

Եթե դատարանի որոշումը չբողոքարկվի, ապա կապիկին կտեղափոխեն Բրազիլիայի արգելոց, որտեղ նա կապրի ազատ պայմաններում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ2. Ս.Օհանյան. Անհամաչափ պատասխանն եղել է, բոլոր դեպքերը չի, որ կարող ենք հասցնել հասարակությանը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը` ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումների կապակցությամբ’