‘Արգենտինայում գործող նախագահի դեմ զանգվածային բողոքի ալիք է բարձրացել’

856

Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ միացել են գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների դեմ զանգվածային բողոքի ցույցին: Քաղաքացիների զայրույթի պատճառը նախագահին երրորդ անգամ վերընտրելու նպատակով սահմանադրական փոփոխություններ անցկացնելու առաջարկն է, հայտնումէ  France-Presse լրատվական գործակալությունը:

Lod Andes լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բուենոս-Այրեսում գտնվող նախագահական նստավայրի դիմաց մոտ 20 հազար մարդ է հավաքված: Բացի մայրաքաղաքից՝ զուգահեռ ցույցեր են անցնում Արգենտինայի մյուս խոշոր քաղաքներում՝ Ռոսարիոյում, Սանտա-Ֆեում և այլուր:

Քրիստինա Կիրշներն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2007 թ., 2011-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով, ընդ որում՝ դեռ այն ժամանակ ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության բողոքի ալիքով:

Արգենտինայի Սահմանադրությունն արգելում է նույն անձին 3-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել, սակայն գործող նախագահի խորհրդարանական կողմնակիցները պատրաստվում են այդ արգելքը վերացնողող օրինագիծ անցկացնել:

Վերջերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Արգենտինայի քաղաքացիների 80 տոկոսը դեմ է Սահմանադրական փոփոխություններին:

Նախորդ հոդվածը‘Երկու օրվա ընթացքում` փայտագողության 10 դեպք ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամայի առաջին ուղերձը նվիրված կլինի տնտեսությանը ‘