‘Արգենտինայում նախկին նախագահին դատում են ընդդիմադիրներին կաշառելու համար’

968

Արգենտինայում դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային դատապարտել վեց տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան 2000թ. պատգամավորներին կաշառելու մեջ:

Նախաքննության տվյալներով՝ դե լա Ռուան կարգադրել է հինգ ընդդիմադիր պատգամավորների վճարել այն բանի համար, որպեսզի նրանք քվեարկեն կառավարության ներկայացրած աշխատանքային օրենսգրքի օգտին:  

Նախկին պատգամավորներին, ինչպես նաեւ կառավարության մի քանի պաշտոնյաների, նույնպես մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում կաշառք վերցնելու համար:

Ֆերնանդո դե լա Ռուան հրաժարական է տվել 2001-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում, որոնց ժամանակ, ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով մի քանի ցուցարարներ են զոհվել:

Դե լա Ռուային նախորդող նախագահ Կարլոս Մենեմային այժմ նույնպես դատում են հարկերից խուսափելու մեղադրանքով: 

Նախորդ հոդվածը‘iLur.am-ը արդեն հասանելի է նաև Twitter-ում’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Գևորգ Կոստանյանի անձը մեզ համար ընդունելի է’