‘Արգենտինայում քվեարկությանը մասնակցելը պարտականություն է ‘

846

Արգենտինայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել այն առաջարկը, ըստ որի՝ քաղաքացիներին ձայնի իրավունք է տրվում 16 տարեկանից սկսած, այս մասին, Interfax.ru-ի փոխանցմամբ, երեկ հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Առաջարկին «կողմ» են քվեարկել պատգամավորների պալատի 131 անդամներ, երկուսը «դեմ» են եղել, մի հոգի էլ «ձեռնպահ» է քվեարկել: Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել: Ավելի վաղ՝ հոկտեմբերին, այս առաջարկին հավանություն է տվել նաև Արգենտինայի Սենատը: Փաստաթղթի համաձայն՝ Արգենտինայի 16 կամ 17 տարեկան քաղաքացիներն այսուհետև իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը, սակայն պարտավոր չեն դա անել: Ըստ գործող օրենսդրության՝ 18 տարեկանից սկսած՝ քվեարկությանը մասնակցելը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն:

Նախորդ հոդվածը‘ՉԻ. 2013-ին ավելի շատ դեսպաններ կունենանք ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը համագործակցության է հրավիրում ընդդիմադիր կուսակցություններին ‘