‘Արդարադատության ակադեմիան կբացվի hաջորդ տարի’

1159

Հայաստանում 2014 թ. հունվարի 1-ից կսկսի գործել արդարադատության ակադեմիան: ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ միաժամանակ կփակվեն դատական դպրոցն ու դատախազական դպրոցը:

Նախարարի խոսքով` ակադեմիան կիրականցնի վերջիններիս գործառույթները և կպատրաստի դատախազների ու դատավորների թեկնածուներ: Ակադեմիան կբացվի Երևանի Փիրումյանների փողոցում:

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Ազգային ժողովի կողմից մայիսի 2-ին ընդունված «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքը: Արդարադատության ակադեմիան, մասնավորապես, կազմակերպելու և անցկացնելու է որակավորման uտուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաuտումն ու վերապատրաuտումը, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաuտումը, ինչպես նաև` կազմակերպելու է դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններին ուսուցանելու նպատակով: 

Նշենք նաև, որ համաձայն մի քանի օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ազնվության երաշխիքը լինելու է ակադեմիային փոխանցվող գույքի արժեքն է։ Օրինակ, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն՝ էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը՝ 6 հազար դոլար, սալօջախը՝ 3 հազար դոլար, ճարպաջեռոցը՝ (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը՝ 1100 դոլար, «աղբի սեղանը»՝ 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը՝ 5 հազար դոլար….։ Ակադեմիայի ապագա ղեկավարների գրասենյակային գույքը երևի ոսկեջրած է։ Օրինակ՝ 3 հատ կաշվեպատ աթոռներից յուրաքանչյուրի գինը, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, արժե 500 դոլար, իսկ ղեկավարների համար նախատեսված երկու գրասեղաններից յուրաքանչյուրը արժե մոտ 1200 դոլար։ Գործնական պարապմունքների համար կահավորված դահլիճում վկայի ամբիոնի գինը 620 դոլար է։

Բավական երկար ժամանակ այս ակադեմիայի նկատմամբ հսկողություն հաստատելու համար իրար կոկորդ էին կրծում արդարադատության նախարարությունն ու դատախազությունը։ Սա փողի կծիկ է։ Ի վերջո՝ որոշվեց ակադեմիայի նկատմամբ վերահսկողությունը գրեթե հավասար կիսել արդարադատության նախարարության և դատախազության միջև։

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց 2014 թվականի պետբյուջեի նախնական տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Բիշքեկում աշխատանքն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը’