‘Բիշքեկում աշխատանքն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը’

895

Ղրղզստանի մայրաքաղաքում աշխատանքն է սկսել Շանհայի համագործակցության կազմակերպության տասներեքերորդ գագաթնաժողովը: Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ղեկավարներն աշխատանքն սկսել են նեղ կազմով, այնուհետև գագաթնաժողովի աշխատանքներին են միացել ՇՀԿ դիտորդ-պետությունների՝ Իրանի, Աֆղանստանի և Մոնղոլիայի ղեկավարները, ինչպես նաև՝ ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները, ԱՊՀ գործադիր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, Պակիստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներից մեկը Սիրիայում հակամարտության կարգավորումն է, ինչպես նաև իրանական միջուկային խնդրի շուրջ ընդհանուր մոտեցումների մշակումը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Բացի այդ՝ Աֆղանստանում իրավիճակի և այնտեղից միջազգային զորակազմերի դուրսբերման հետ կապված՝ ենթադրվում է մանրակրկիտ քննարկել  համագործակցության ուղիները ահաբեկչության, թմրասպառնալիքի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում: Գագաթնաժողովի արդյունքները կամփոփվեն Բիշքեկյան հռչակագրի ընդունմամբ, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության ակադեմիան կբացվի hաջորդ տարի’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը ‘