‘Արդյո՞ք Նեյմարը վերջին անհաջողությունից հետո կցանկանա հեռանալ թիմից’

1404

ՊՍԺ-ի ղեկավարները վախենում են, որ հարձակվող Նեյմարը կցանկանա հեռանալ ակումբից Չեմպիոնների Լիգայում փարիզցիների անհաջողությունից հետո: Այս մասին հայտնում է A Bola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Նեյմարը տեղափոխվել է ՊՍժ՝ ունենալով մեկ գլխավոր նպատակ՝ նվաճել «Ոսկե գնդակ»-ը: Այնուամենայնիվ, ՉԼ-ի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո բրազիլացու՝ 2018 թվականի արդյունքներով այդ մրցանակը նվաճելու շանսերը գրեթե հավասարվեցին զրոյի:

Սպասվում է, որ Նեյմարի շուրջ պտտվող տրանսֆերային շշուկներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր թափ կստանան:

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ «Յուվենտուսը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. Մեսսին ամեն ինչ ավելի լավը դարձնելու ունակություն ունի’