‘ՉԼ․ «Յուվենտուսը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)’

1619

«Յուվենտուսը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը՝ երկու խաղերի արդյունքում 4։3 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ։ Թուրինում կայացած առաջին խաղն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում թուրինյան թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսում առավել ակտիվ էին Մաուրիսիո Պոչետինոյի սաները, որոնց 39-րդ րոպեին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ՝ աչքի ընկավ Սոն Հին Մինը։ Երկրորդ կեսի միջնամասում հյուրերը 3 րոպեի ընթացքում բեկեցին խաղի ընթացքը: 64-րդ րոպեին Գոնսալո Իգուայինը վերականգնեց հավասարությունը, իսկ 3 րոպե անց Իգուայինի փոխանցումից հետո վճռորոշ գոլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Տոտենհեմը» գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ունեցավ, սակայն հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

«Տոտենհեմ» — «Յուվենտուս»՝ 1։2 Գոլերը՝ Սոն Հին Մին 39 — Իգուային 64՛, Դիբալա 67՛

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» պարտվեց, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք Նեյմարը վերջին անհաջողությունից հետո կցանկանա հեռանալ թիմից’