‘Արեգ Գեւորգյան. Փառք Աստծո, Ալիկի կյանքին վտանգ չի սպառնում ‘

1724

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գեւորգյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Հենց նոր Հանրապետական հիվանդանոցում էի: Փառք Աստծո, Ալիկի կյանքին վտանգ չի սպառնում, բայց առայժմ նա կմնա բժիշկների հսկողության տակ: 
Տեղի ունեցածը հանրապետականների, թաղային խուժանների, իրավապահ կոչվածների ստորագույն քայլ է: Օրինական քարոզարշավ իրականացնող երիտասարդին դաժանագույն ծեծել կնոջ աչքի առաջ` ներկա ոստիկանների բացարձակ անգործության պայմաններում: Սա չի տարբերվում 1915 թվականին հայերին ջարդող հրոսակների գործելաոճից: Այս դեպքի մեջ ամբողջովին ներկայացված է թե Սերժիկի, թե Տարոնի և թե նրանց սպասարկու Վովա Գասպարյանի հանցավորությունն ու անմարդկայնությունը, նրանց խոսքերի ու խոստումների դատարկությունը: Սա այս հանցավոր խմբավորման սարսափների արգասիքն է: Սա հերթական ազդակն է մեզ բոլորիս` վերջապես ազատվելու սրբապիղծների ու արնախումների այս ոհմակից»: 

Նախորդ հոդվածը‘Հայկ Մարության. Չի կարելի փչացնել այն, ինչ բոլորին է պատկանում` մեր ՔԱՂԱՔԸ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը Աջափնյակի միջադեպի մասին` Վարչախումբը խուճապի մեջ է ‘