‘Արթուր Աբրահամը կմենամարտի Ժիլբերտո Ռամիրեսի հետ’

1143

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (44-4)  պայմանավորվածություն է ձեռք բերել մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի (33-0) հետ մենամարտելու հարցում: Այս մասին հայտարարել է WBO-ի նախագահ Ֆրանսիսկո Վալկարելը:

-Պաշտոնական պայմանավորվածություն չկա, բայց ինձ տեղեկացրել են, որ կողմերը համաձայնության են եկել: Նրանք մոտ են մենամարտի այն փուլին, երբ կողմերն առարկություններ չունեն,-Վալկարելի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից:

Ավելի վաղ Արթուր Աբրահամը նշել էր, որ իր հաջորդ մենամարտը կայանալու է մարտին:

-Մարտին ռինգ դուրս կգամ Ռամիրեսի դեմ: Նա շատ ուժեղ մրցակից է, ով մինչ օրս ոչ մի պարտություն չի կրել և իր քաշային կարգում գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա մենամարտը` Գերմանիայու՞մ, թե՞ ԱՄՆ-ում: Փրոմոութերները պետք է պայմանավորվեն,-ասել էր Աբրահամը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Երբ պարտվում եմ, հրեշի եմ վերածվում»’
Հաջորդ հոդվածը‘Իսլամիստները հայտարարել են Ֆիլիպիններում ԻՊ «խալիֆաթի» նահանգ ստեղծելու մասին’