‘Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ առաջիկա մարտն ինձ համար ամենակարևորն է’

1057

WBO չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ առաջիկա մարտն ինձ համար ամենակարևորն է: Այդ մասին հայտարարել է բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը:

«Այդ համատեքստում հոկտեմբերի 26-ին WBO Intercontinental գոտու համար իտալացի Ջովանի դե Կարոլիսի հետ մենամարտում տարած հաղթանակն ինձ համար երկրորդական, ժամանակավոր նշանակություն ուներ», — ասել է բռնցքամարտիկը, հավելելով, որ այսօր ինքը կենտրոնանում է բացառապես փետրվարի 1-ին Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտի վրա: «Կարող եմ նշել, որ չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն այսօր իմ գլխավոր խնդիրն է», — հայտարարել է Աբրահամը:

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) մտադիր է երրորդ մենամարտն անցկացնել WBO վարկածի պրոոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջև: Առաջին մենամարտում Աբրահամը հաղթել էր միավորներով, իսկ երկրորդում Շտիգլիցին հաջողվել էր ռևանշ ապահովել:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իսկ մեր մեծերը փայլփլում են ու ճռճռում ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն գրանցել է առաջին կենսաթոշակային կառավարչին’