‘Արթուր Գրիգորյան. «Քաղաքացիականները» դեմ են ոչ թե քաղաքականացմանը, այլ` կուսակցականացմանը’

1079

Հայաստանում քաղաքացիական շարժումները մեծամասամբ դուրս են «քաղաքացիական»-ը «քաղաքական»-ին հակադրելու մտայնությունից: iLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով, քաղաքացիական շարժումների ներսում հիմնականում այն կարծիքին են, որ քաղաքացիական նախաձեռնությունների առջեւ դրված նպատակները կարող են եւ պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: «Այլ հարց է, որ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները դեմ են, որ նախաձեռնությունների խնդիրները ծառայեցվեն կոնկրետ քաղաքական կուսակցության շահերին կամ ուղղորդվեն որեւէ կուսակցության կողմից», — նշեց մեր զրուցակիցը:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ գրեթե բոլոր հայտնի ու հաջողված քաղաքացիական շարժումները` Թեղուտը, գազի, տրանսպորտի թանկացման դեմ ձեւավորված, բնապահպանական մի շարք այլ շարժումները` բոլորն էլ քաղաքական դաշտում են տեսնել եւ շարունակում են տեսնել իրենց առջեւ դրված խնդիրների լուծումը:

«Քաղաքականությունից հեռու մնալու հայտարարություններ են անում հիմնականում «Նախախորհրդարանի» հետ կապված խմբերը, նրանք էլ, իմ համոզմամբ, այլ քաղաքական նկրտումներ ունեն: Բացի դրանից, ինչպես տեսնում ենք, իրենց գրեթե բոլոր նախաձեռնություններում  «Նախախորհրդարանն» առանձնապես որեւէ արդյունքի չի հասել», — նշեց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն անսպասելի ստուգում է կատարել ԶՈՒ զորամասերից մեկում’
Հաջորդ հոդվածը‘МГИМО-ից հեռացված պրոֆեսորին հրավիրել են աշխատելու Կիևում’