Արթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի կոչումը

204

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավեց 6-րդ տեղը։

Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոն Դավթյանը եզրափակիչում հաջող չկատարեց առաջին փորձը, որում նա անհաջող վայրէջք կատարեց: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր: Նա 0,001 միավորով հետ մնաց 5-րդ տեղը գրաված ամերիկացի Փոլ Ջուդայից:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը: Արծաթե մեդալակիր դարձավ ամերիկացի Խոի Յանգը, երրորդ տեղը գրավեց ուկրաինացի Նազար Չեպուրնին:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» խուսափեց պարտությունից, 16-ամյա Յամալի ռեկորդը
Հաջորդ հոդվածը«Միլանը» պաշտոնական կայքում Օլիվյե Ժիրուին ընդգրկել է դարպասապահների ցուցակում