‘Արթուր Մկրտչյանի կնոջ վիճակը կայուն է, հարսի վիճակը` ծանր կայուն’

1150

Արագածոտնի մարզում օգոստոսի 8-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները Թալինի բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: NEWS.am-ի թղթակցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ 61-ամյա Կարեն Ղ-ն եւ Ռուզան Մկրտչյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն, առայժմ վիրահատական միջամտության անհրաժեշտության չկա: Տուժողները միացված չեն արհեստական շնչառության ապարատին:

Իսկ Ռուզաննա Մկրտչյանի սկեսուրը`  Գոհար Մկրտչյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է կայուն, ունի կրծքավանդակի սալջարդ, աջ բազուկի փափուկ հյուսվածքների սալջարդ` հեմատոմայով:

Նշենք, որ այս վթարի հետեւանքով մահացել էր Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի թոռը, Ռուզաննա Մկրտչյանը նրա հարսն է, իսկ Գոհար Մկրտչյանը` կինը:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Ուղիղ’