‘Մեկնարկում է Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը’

886

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր ժամը 12:00-ին կշարունակվի Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստը:

Դատարանի մոտ կկայանա նաեւ բողոքի ակցիա` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Հիշեցնենք, որ երեկ մեր կայքի հետ զրույցում Կոնգրեսի իրավական հարցերով ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշել էր, թե «վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակներում է ինչպես Առաջին ատյանի նշանակած վճիռը փոփոխելը, այնպես էլ՝ ամբողջությամբ նոր վճիռ կայացնելը: Այսինքն, այն կաշկանդված չէ Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռով, եւ եթե պատկերացնենք, որ Վերաքննիչը, ի վերջո, կգա այն պարզ ճշմարտությանը, որ Կոնգրեսի չորս տղաների գործողություններում իսկապես հանցակազմ չի եղել, իրավասություն ունի կարճել քրեական վարույթը եւ արդարացման վճիռ կայացնել երիտասարդների նկատմամբ»:

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմում կվերսկսվեն պաղեստինա-իսրայելական բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Մկրտչյանի կնոջ վիճակը կայուն է, հարսի վիճակը` ծանր կայուն’