‘Արման Գրիգորյան. ամեն ինչ գրաքննվում եւ ծառայեցվում է իշխանություններին ‘

896

«Լավ կլիներ, եթե ամբողջ ազգը, իսկապես, կարողանար արվեստով զբացվել՝ երգեր, պարեր, դերասանություն աներ: Բայց խոսքն այն մասին է, որ այսօր սերիալների եւ թեթեւ երաժշտության այս համընդհանուր օկուպացիան մշակույթի դաշտում ընդամենը սոցռեալիզմի կոմերցիալիզացիա է հիշեցնում»,- այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արվեստի քննադատ Արման Գրիգորյանը՝ մեկնաբանելով երեկ Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ի պատասխան դերասան Սամսոն Ստեփանյանի հարցի, թե ի՞նչ քայլեր են կատարվելու մշակույթի ոլորտում, ասել էր, որ 2012 թ. մշակույթի ոլորտին ավելի շատ գումարներ են տրամադրվել, քան արտաքին հարաբերությունների ոլորտին, ապա նշել էր, որ ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում։

«Այսինքն՝ կարևորում ենք և շարունակելու ենք կարևորել։ Մեր տարածաշրջանում այդքան պետական թատրոններ կա՞ն, իհարկե չկան։ Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում նկարահանվում»,– ասել է Սարգսյանը։

Ի պատասխան՝ Արման Գրիգորյանը արձագանքեց. «Արվեստի համար հարկավոր է ազատութություն, արվեստագետները պետք է զգան, որ իրենք ազատորեն կարող են արտահայտել իրենց ֆանտազիաները եւ երազանքները: Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հեռուստացույցով. ամեն ինչ գրաքննվում եւ ծառայեցվում է իշխանություններին»:  

Նախորդ հոդվածը‘Իրանի դեսպան. Սյունիքի և իրանական նահանգի միջև համաձայնագիր չի ստորագրվել’
Հաջորդ հոդվածը‘Էպոսագետ. Հենց թվերը նկարեն ու դիտորդները գնան՝ ինձ կձերբակալեն’