‘Արման Մելիքյանի խոսքով՝ ընտրողների թիվը հաշվարկելիս օգտվել են նաև պաշտոնական տվյալներից’

1075

Մենք հետևել ենք Միգրացիոն գործակալության հրապարակած տվյալներին տարիների ընթացքում ու ոչ միայն՝ օգտվելով նաև պաշտոնական տվյալներից: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հաշվարկել, որ ընտրողների հրապարակված թվի առնվազն 35 տոկոսը Հայաստանում չէ: Նման տվյալներ այսօր Մելիքյանը հրապարակել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք հետևել ենք, օրինակ, Ռուսաստանի Դաշնության հրապարակած վիճակագրական տվյալներին: Այսինքն՝ մենք ունենք համապատասխան աղբյուներ: Սրանք նախնական գնահատականներ են»,- ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ օգտվել են տարատեսակ աղբյուներից, այդ թվում՝ սեփական: Որպես օրինակ՝ Մելիքյանը նշեց, որ տիրապետում են շենքերի լիազորների կողմից ստացված միջինացված տվյալներին:

Նշենք, որ նախագահի թեկնածուն նամակով դիմել է ԿԸՀ նախագահին, որպեսզի նա հրապարակի Հայաստանից հեռացած քաղաքացիների ցուցակները, և թե քանի մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ընդունել այլ երկրների քաղաքացիություն:

Նախորդ հոդվածը‘Բողոքարկվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն’